Առաքում
1. Ներածություն
1.1.Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում և կարգավորում են Զով Վոթըր ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) zovqwater.am կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
1.2.Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն Պայմաններում»: Փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների և «Գաղտնիության քաղաքականության» փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
2. zovqwater.am-ի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը
2.1.zovqwater.am կայքը գնումների էլեկտրոնային տարբերակ է, որը թույլ է տալիս սպառողին գնել իրեն անհրաժեշտ ապրանքը և կատարել դրա դիմաց վճարում:
3. Գրանցում
3.1. zovqwater.am գնումներ կատարելու համար Դուք պետք է գրանցվեք Կայքում:
3.2. zovqwater.am-ում գրանցվելու կամ ցանկացած այլ եղանակով պատվեր կատարելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:
3.3.Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
4. Առաքում և վճարում
4.1. Պատվերներն ընդունվում են առցանց՝ zovqwater.am կայքի միջոցով կամ 041 515-515 հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, ինչպես նաև հետագա հնարավոր խնդիրները կարգավորելու նպատակով զանգը կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ օգտվելով մեր ծառայություններից դուք տալիս եք ձեր համաձայնությունը):
4.2. zovqwater.am կայքում պատվերներ կատարելիս դուք պետք է մուտք գործեք կայք, ընտրեք համապատասխան ապրանքները, տրամադրեք առաքման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և գրանցեք պատվերը: Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել բացառապես պատվերի կատարմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը վերաբերող նպատակներով:
4.3 Պատվերներ կատարելիս պետք է գիտենալ, որ ըստ անհրաժեշտության Ձեզ հետ պետք է կնքվի համապատասխան պայմանագիր՝ պատվերներն անխափան իրականացնելու համար։
4․4 Ըստ անհրաժեշտության Ընկերությունը կարող է պահանջել դեպոզիտային գումար՝ ըստ մատակարարվող շշերի քանակի, որի նպատակն է ապահովել շշերի վերադարձելիությունը առանց վնասումների։
Վճարումը կարող է կատարվել հետևյալ եղանակներով՝
· Կանխիկ՝ առաքման պահին
· Բանկային փոխանցման միջոցով
· Վճարային քարտով
· Իդրամով
5. ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳ
Առաքման համար սահմանված են հետևյալ վճարները
· 1 հատ 19 լ ջուր պատվիրելիս՝ առաքում 500 դրամ
· 2 և ավելի 19 լ ջուր պատվիրելիս՝ առաքումն անվճար
· 2 և ավելի հատ 19 լ ջուր պատվիրելիս ցանկացած այլ ապրանք պատվերում ավելացնելիս՝ առաքումն անվճար
· 2 և ավելի 19 լ ջուր չպարունակող պատվերի դեպքում պատվերի արժեքը 9 000 դրամը գերացանցելու դեպքում՝ առաքումը անվճար
· 2 և ավելի 19 լ ջուր չպարունակող պատվերի դեպքում պատվերի արժեքը 9 000 դրամը չգերացանցելու դեպքում՝ առաքումը 500 դրամ
Առաքման ժամկետը պարբերաբար փոփոխվում է կախված պատվերների քանակից և այլ պայմաններից: Առաքման համար նշված ժամկետը ուղենիշային է և կարող է տարբերվել փաստացի առաքման ժամից՝ պայմանավորված երթևեկության առկա իրավիճակով:
6. Պատվերի կարգավիճակը և պատմությունը
6.1.Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել կատարված պատվերի ամսաթիվը, կարգավիճակը:
7. Վճարման եղանակները
7.1. zovqwater.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
Վճարումը կարող է կատարվել հետևյալ եղանակներով՝
· Կանխիկ՝ առաքման պահին
· Բանկային փոխանցման միջոցով
· Վճարային քարտով
· Իդրամով
8. Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
8.1.Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ բացառությամբ այն ապրանքերի, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման:
8.2.Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:
8.3.Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում:
9. Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
9.1.Պատվերների ստացման և կատարման գործընթացքում Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր նշած էլ փոստի նամակներ ուղարկելու հարցում:
10. Կայքի պատասխանատվությունը
10.1.zovqwater.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
10.2.Ապրանքը առաքիչի կողմից մատակարարվելուց հետո Ձեր կողմից այն ընդունվելով՝ Դուք հաստատում եք ապրանքի քանակական կամ որակական հատկությունների վերաբերյալ Ձեր առարկությունների բացակայության փաստը:
10.3.Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: